Ջոն Քերրին փետրվարի 5-ին կայցելի Կիև
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին փետրվարի 5-ին կայցելի Կիև: Դրանից հետո նախատեսվում է Քերրիի այցը Մյունխեն, որտեղ նա կմասնակցի կոնֆերանսի: Այնտեղ հանարավոր է՝ հանդիպում տեղի ունենա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:Այս մասին գրում է Tass-ը:
Պետքարտուղարի այցը միտված է ցուցադրել ԱՄՆ-ի զորակցությունն Ուկրաինային և նրա ժողովրդին:
Այցելության ընթացքում Քերրին հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի, արտգործնախարար Պավել Կլիմկինի և Ուկրաինայի խորհրդարանի անդամների հետ: