Ռուսամետ անջատողականներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ուգլեգորսկ բնակավայրը
Հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը ռուսամետ անջատողականներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ուգլեգորսկ բնակավայրը:Այս մասին գրում է Interfax-ը:
Մինչ այդ .Դոնբասի ռուսամետ ապստամբները տեղեկություններ էին տարածել, որ Դեբելցևոյի շրջանում 6-10 հազար ուկրաինացի զինվորական է շրջափակման մեջ ընկել:
Ըստ տեղական լրատվամիջոցների հայտնած տեղեկությունների՝ Դեբելցևոյում իրավիճակն օրհասական է, սակայն ուկրաինական ուժայինների լիակատար շրջափակման մասին դեռ խոսք չկա: