Նավթի համաշխարհային գներն աճել են ավելի քան 6 տոկոսով
Նավթի համաշխարհային գներն աճել են ավելի քան 6 տոկոսով այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացվել, որ ԱՄՆ-ում հանքափոր սարքերի քանակը նվազել է: Ըստ այդ տեղեկությունների՝ այն հասել է 5 տարվա նվազագույնին: Այս մասին գրում է Tass-ը:
Նավթի գների դրական շարժի պատճառ է դարձել նաև Չինաստանի զարգացման և բարեփոխումների հարցերով պետական հանձաժողովի որոշումը, որով երկրի բոլոր նավթարդյունաբերող ընկերությունները ստիպված էին սահմանափակել իրենց կողմից օգտագործվող նավթի ծավալը: