«Ալ Քաիդա»-ն նախազգուշացրել է Ֆրանսիային նոր հնարավոր ահաբեկչությունների մասին
Եմենում գործող «Ալ Քաիդա»-ի առաջնորդներից մեկը նախազգուշացրել է Ֆրանսիային նոր հնարավոր ահաբեկչությունների մասին: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
«Դուք պետք է դադարեցնեք ագրեսիան մուսուլմանների դեմ, և այդ ժամանակ հնարավոր է, որ կապրեք անվտանգության մեջ: Եթե շարունակեք պատերազմը, ապա սպասեք լավ նորությունների»,-նախազգուշացրել է «Ալ Քաիդա»-ի առաջնորդներից մեկը՝ Ալ-Նադարին: