Ֆրանսիան և Լեհաստանը սպառնում են Ռուսաստանին ընդլայնել պատժամիջոցները
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչը դիմել են Ռուսաստանին և կոչ արել դադարեցնել ցանկացած աջակցությունն անջատողականներին Ուկրաինայի արևելքում: Այս մասին հայտնում է ВВС-ին:
Տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահն ու Լեհաստանի վարչապետը բանակցությունների արդյունքում հաստատել են, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները կպահպանվեն, և հնարավոր է, որ ընդլայնվեն, եթե Ուկրաինայում կոնֆլիկտին չտրվի քաղաքական լուծում: