Անջատողականները գրավել են ևս մեկ քաղաք
Ուկրաինայի անջատողականները հարձակում են գործել ԴԺՀ-ում գտնվող Ուգլեգորսկի վրա, որը գտնվում է ուկրաինացի ուժայինների վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է «Корреспондент»-ը:
Փոխանցվում է, որ մարտերը տեղի են ունեցել տեղական ժամանակով 06:00-ին:
Նշվում է, որ մարտերը տեղի են ունեցել նաև քաղաքի կենտրոնում: Հայտնի է, որ անջատողականներին հաջողվել է գրավել քաղաքի մեծ մասը: