Աշխարհի ամենաարդյունավետ գործող կառավարությունը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն աշխարհի ամենաարդյունավետ գործող կառավարություններից մեկն է, եթե ոչ՝ ամենաարդյունավետը: Նման եզրակացության կարելի է հանգել ուսումնասիրելով կառավարության 2014 թ. օգոստոսի մեկից մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար գործունեության միջոցառումների ծրագրի կատարողականը:
ՀՀ կառավարությունը կատարել է ծրագրի բոլոր կետերը 100 տոկոսով: Այսինքն՝ բացարձակ, կատարյալ, իդեալական, անթերի, կատարողական: Կետերի քանակը 75-ն է:
Դրանցից միայն երկուսի կատարումն է մի փոքր ուշացել՝ մինչև 30 օրով: Պարզապես հարց է ծագում, թե եթե կառավարությունն իր հանձնառությունները կատարում է 100 տոկոսով, ինչո՞ւ է Հայաստանն այսքան աղքատ ու անզոր: Այս կատարողականը այսօր քննարկվելու է ՀՀ կառավարության հերթական նիստում»։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: