Մարդաշատ պայքար սեփական եկամտի, և սակավաթիվ պայքար՝ ազգային արժանապատվության համար
«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ մայրաքաղաքը «ցույցառատ» էր: Առավոտից մինչև ցերեկ հազարավոր առևտրականներ էին հավաքվել կառավարության դիմաց: Իսկ երեկոյան Ազատության հրապարակում էր ակցիա՝ մարդիկ հանրային քննարկում էին կազմակերպել Գյումրիի դեպքերի հետ կապված:
Նրանք, ովքեր պայքարում էին սեփական եկամտի համար և կառավարությունից պահանջում էին ձեռք չտալ իրենց գրպանին, մի քանի հազար էին, շատ ակտիվ ու բորբոքված:
Իսկ նրանք, ովքեր Ազատության հրապարակում էին ու պայքարում էին ազգային արժանապատվության համար, սկզբում՝ 10, հետո 14-15 հոգի էին. վերջիններս իրենց քաղաքացիական դիրքորոշումն էին ներկայացնում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործը քննելու վերաբերյալ: Այս երկու՝ իրարից խիստ տարբեր խմբերն էլ, ըստ էության, արդարություն են պահանջում իշխանություններից»:
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: