ՌԴ–ն ՀՀ–ում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու իր համաձայնությունը տվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ռուսաստանն իր վերջնական համաձայնությունն է տվել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու, այդ թվում և խորհրդարանական կառավարման հարցում:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր չէ՞, որ նույն ԵՏՄ անդամ երկրներում տարբեր կառավարումներ լինեն, ռուսաստանյան մեր աղբյուրը նշեց, որ խնդրի քննարկման արդյունքում ընդունելի է համարվել հայաստանյան մոդելը՝ նաև այն առումով, որպեսզի ՌԴ-ն ապագայում փորձի ազատվել հետխորհրդային դիկտատորներից նույն՝ խորհրդարանական կառավարման շնորհիվ:
Խոսքն այն դիկտատորների մասին է, որոնց հետ Ռուսաստանն այժմ շատ դժվար է աշխատում, օրինակ՝ Բատկայի հետ, ով նաև լուրջ սիրախաղեր է սկսել Եվրոպայի հետ, ինչպես նաև Նազարբաևի, ով ևս զերծ չի մնում Ռուսաստանին իր տեղը ցույց տալու գայթակղությունից»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: