Քոչարյանին համակիր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ոչ ֆորմալ ակումբ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատը ներկայացնող որոշ մարդիկ առաջիկայում փորձելու են Քոչարյանին համակիր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ոչ ֆորմալ ակումբ ստեղծել:
Նման ակումբի պոտենցիալ անդամների թվում նշվում են ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության նախկին պետ Ներսես Նազարյանի, Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի, ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի անունները»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: