Ռայոլան՝ Մխիթարյանի և Պոգբայի տեղափոխության մասին (տեսանյութ)
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան «Gazzetta dello Sport»-ին տված հարցազրույցում խոսել է իր հաճախորդներից երկուսի՝ Հենրիխ Մխիթարյանի և Պոլ Պոգբայի ապագայի մասին:
-Եթե Պոգբան հեռանա «Յուվենտուսից», ապա դա կանի ավել մեծ առաջընթաց ունենալու համար: Եթե դա տեղի չունենա այս տարի, ապա տեղի կունենա հաջորդ տարի,-ասել է Ռայոլան:
Անդրադառնալով Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխությանը «Յուվենտուս»՝ Ռայոլան հայտարարել է.
-Այս տարի շատ մոտ էինք այդ տեղափոխությանը, բայց «Բորուսսիայի» ղեկավարները դեմ էին Մխիթարյանին վաճառելուն: Ամռանը կտեսնենք՝ ինչ կլինի
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?p=109204&l=am/rayolan%D5%9D+mxitaryani+ev+pogbayi+texapoxutyan+masin+tesanyut+