Սոմալիում ավելի քան 38 հազար երեխաներ սովամահ են լինում. ՄԱԿ
Ավելի քան 38 հազար երեխաներ Սոմալիում կանգնած են սովամահության եզրին:Այս ասին հաղորդել է ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Ֆիլիպ Լազարինին: Հաղորդում է Agence France-Presse-ը:
«Շատ երեխաներ թերսնված են, վերջին 6 ամիսների ընթացքում նրանց թիվը նվազել է փոքր ինչ,»-ասել է նա:
Ըստ նրա, համաձայն տվյալների, ավելի քան 730 հազար մարդ Սոմալիում շատ վատ է սնվում, նրանցից 200 հազարը մինչև 5 տարեկան երեխաներ են:
Լազարինին նշում է,որ 2015թ-ի հեռանկարը դարձյալ անհանգստացնող է: