Ապրիլի 23-ին Ստամբուլում նախատեսվում է յուրահատուկ «խաղաղության գագաթաժողով» կազմակերպել
Էրդողանի նորանշանակ մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նախօրեին կազմակերպված ասուլիսում անդրադարձել է Թուրքիայի կողմից կազմակերպվող Դարդանելի ռազմագործողության 100-ամյակին առնչվող միջոցառումներին:
Ըստ այդմ` բուն հիաշատակի միջոցառումները Դարդանելի հետ կապված նշվելու են ապրիլի 24-ին, սակայն ապրիլի 23-ին նախատեսվում է Ստամբուլում յուրահատուկ «խաղաղության գագաթաժողով» կազմակերպել և համայն մարդկությանը «խաղաղության ուղերձ» հղել` Դարդանելի օպերացիայի ժամանակ հակադիր ճակատներում եղած երկրների միջև հաստատված բարեկամության օրինակով:
Լևոն Հովսեփյան.ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/891739440845297?pnref=story