«Օրենքով գող» Զապն ազատ է արձակվել
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ քիչ առաջ ազատ է արձակվել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, ով քրեական աշխարհում հայտնի է Զապ մականվամբ: Վերջինս իր պատիժը կրում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր Երևանում՝ 2014 թվականի հոկտեմբերի 28-ին:
Նշենք նաև, որ Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով Անդրանիկ Սողոյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Չեխիայում վերջինիս նկատմամբ, սակայն դեռևս օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա: