Լուկաշենկոն Բելառուսը ռուսական աշխարհի մաս չի համարում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարևոր է համարում հարգանքը երկրի անկախության և սուվերենության հանդեպ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
«Կան մի շարք «խելոքներ», ովքեր հայտարարում են, որ Բելառուսը ռուսական աշխարհի և նույնիսկ Ռուսաստանի մի մասն է: Մոռացեք այդ մասին: Բելառուսը սուվերեն և անկախ պետություն է: Մենք կստիպենք բոլորին հարգել մեր սուվերենությունն ու անկախությունը»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Բելառուսի նախագահը հավաստիացրել է, որ երկրում տեղի չեն ունենա ուկրաինական «մայդան»-ի նման իրադարձություններ: