Բելառուսում երբեք «մայդան» չի լինի. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ուկրաինական «մայդան»-ի նման իրադարձություններ չեն սպառնում Բելառուսին: Այս մասին գրում է ria.ru-ն:
«Բելառուսում երբեք «մայդան» չի լինի: Քանի դեռ ես նախագահ եմ, ես ունեմ բավականաչափ իրավասություններ և ուժ, որպեսզի կանխեմ եղբայրասպան մարտը»,-ասել է նա:
«Նա, ով ցանկանում է կռվել, թող գնա Սիրիա, այնտեղ պատերազմ է: Գումար կտրամադրենք տոմսի համար, սակայն Բելառուսում ոչ մեկի դա թույլ չենք տա»,-հավելել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: