Միլլի Մեջլիսի պատգամավորը ԵԽԽՎ-ին կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում կազմակերպված բաց լսումների ընթացքում՝ Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հարցերով կոմիտեի փոխղեկավար Սևինջ Ֆաթալիևան կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ նա իր ելույթի մեջ հայտարարել է, որ դիվերսատներ Հասան Հասանովին, Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին հատել էին սահմանը իբրև թե ծնողների գերեզմանները տեսնելու համար:
«Հասան Հասանովը սպանվեց, իսկ մեր մյուս երկու հայրենակիցները հայերի կողմից գերեվարվեցին»,-հայտարարել է Ֆաթալիևան: