Օբաման և Մերկելը Ուկրաինայի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույց է ունեցել: Նրանք քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Օբաման համաձայնել է շարունակել ֆինանսական օգնություն ցույց տալ Ուկրաինային, որպեսզի այն կարողանա կայունացնել տնտեսությունը, իրականացնել բարեփոխումներ, որոնք երկրի բարգավաճման հիմք կհանդիսանան:
Երկու երկրների առաջնորդները մտահոգված են Ուկրաինայում բռնության դեպքերի աճով:
Օբաման և Մերկելը քննարկել են նաև աշխարհազորայիններին աջակցելու համար Ռուսաստաին պատասխանատվության ենթարկելու հարցը:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: