Արսեն Խոջայանը հերքեց իր՝ կաթված ստանալու լուրը
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 24-ամյա Արսեն Խոջայանը կաթված է ստացել:
Այս մասին մանրամասներ իմանալու նպատակով, Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Արսեն Խոջայանի հետ, ով հերքեց տարածված լուրերը:
«Նման բան չկա, պարզապես վերքերս դեռ չեն լավացել: Առաջվա նման անքնութուն ունեմ, հնարավոր է բժշկի գնամ ստուգեմ»:
Արսենի խոսքով՝ մայրը ոչ մի լրատվամիջոցի չի ասել, թե ինքը կաթված է ստացել:
Այժմ, նա Տավուշի մարզի Կարմիրաղբյուր գյուղում է և զբաղվում է տնային գործերով:
Կարինե Գևորգյան