Հունաստանի նոր կառավարությունը հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների դեմ
Հունաստանի նոր կառավարությունը հանդես է եկել Եվրամիության հայտարարության դեմ, ըստ որի՝ ԵՄ-ն մտադիր է ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ զրույցում նշել է, որ այդ որոշումն ընդունվել է առանց Հունաստանի համաձայնության:
Հունվարի 27-ին Եվրոպայի Խորհուրդը հրապարարկել է հայտարարություն, որում ասվում է, որ ԵՄ երկրների առաջնորդները կոչ են արել «անհրաժեշտ միջոցներ կիրառել, մասանվորապես, հետագա սահմանափակող միջոցներ, որոնց նպատակն է Մինսկի համաձայնագրերի շուտափույթ և ամբողջական իրականացումը»: