Ռուսաստանի բանակն աշխարհում ամենաուժեղն է.Պորոշենկո
«Ռուսաստանի զինված ուժերն աշխարհում ամենաուժեղն են և Ուկրաինան չի կարող դիմակայել նրանց»,-ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նրա խոսքով՝ իրենք նոր բանակ են ստեղծել, որը կարող է հետ պահել ահաբեկիչներին, սակայն զինված ուժերով չեն կարողանա ավարտին հասցնել այն:
Նշենք, որ ավելի վաղ Պորոշենկոն բացառել էր ռազմական քայլերով Դոնբասի հակամարտությանը լուծում տալ:
Այս մասին գում է Rosbalt.ru-ն: