Իրաքում գնդակահարել են մոտ 70 խաղաղ բնակչի
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի Դիալա գավառում գնդակահարել են առնվազն 70 խաղաղ բնակչի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Փոխանցվում է, որ այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի անդամ Նահիդ էլ-Դայնիին:
«Ահաբեկչական խմբավորման զինյալները մտել են Բարվանա գյուղ և սպանել ավելի քան 70 տեղի բնակիչների: Դա իսկական սպանդ էր»,-հայտարարել է Դայնիինը: