«ԻՊ»-ի հաքերները կոտրել են Malaysia Airlines-ի կայքը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հաքերները կոտրել են մալազիական Malaysia Airlines ավիաընկերության կայքը: Այս մասին հայտնում է CNN-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ավիաընկերության կայքի այցելուները կայքի էջում նկատել են Malaysia Airlines-ի ինքնաթիռը 404 Not Found գրառմամբ: Այնուհետ գրված է եղել. «Կոտրվել է պաշտոնական Կիբեր Խալիֆաթի՝ Lizard Squad-ի («Մողեսների ստորաբաժանում») կողմից: «ԻՊ»-ը կհաղթի»:
Հիշեցնենք, որ ավիաընկերությունն արդեն 2 ինքնաթիռ է կորցրել չբացահայտված հանգամանքներում: 2014-ի մարտի 8-ին Boeing-777-200-ը, որն իրականացնում էր Կուալա-Լումպուր-Պեկին թռիչքը, կորել է: Ենթադրաբար, այն ընկել է Հնդկական օվկիանոսում: Սակայն մինչ այժմ փորձագետներին չի հաջողվել գտնել այն: Երկրորդ՝ Boeing-777 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դոնեցկի մարզում: Ինքնաթիռում եղել է 298 մարդ, բոլորը զոհվել են: