Երիտասարդ ու մարտունակ մեր բանակը Հայոց պետականության հիմնասյունն ու հպարտությունն է. Արսեն Արշակյան
Արցախյան ազատամարտի տարիներին կազմավորված կամավորական ջոկատների շնորհիվ Հայոց բանակի հիմքը դրվեց: Մեր սահմանների անվտանգության երաշխավորն այսօր պատասխանատվությամբ, պատվով ու հպարտությամբ է իրականացնում հայրենքի պաշտպանությունը, թշնամուն բազմիցս ապացուցելով իր ուժը, հարկ եղած դեպքում նաև չեզոքացնելով հակառակորդի ագրեսիվ գործողությունները:
Երիտասարդ ու մարտունակ մեր բանակը Հայոց պետականության հիմնասյունն ու հպարտությունն է: Շնորհավորում եմ ՀՀ Զինված ուժերի զինծառայողներին, ազատամարտի մասնակից մեր եղբայրներին, հայրենակիցներին՝ Հայոց բանակի օրվա առիթով, մաղթում նորանոր ձեռքբերումներ բանակաշինության գործում:
Արսեն Արշակյան. ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/arsen.arshakyan.129/posts/1555282301379388?pnref=story