Հավերժ փառք ու պատիվ զոհված զինվորականներին, որոնք, երբ համառ մարտի էին բռնվել թշնամու դեմ, մենք հանգիստ քնած էինք մեր տաք վերմակների տակ
Ոչ ոք չի կարող սահմանից առաջ անցնել, քանի դեռ սահմանները հսկում են հայ զինվորները: Հայ զինվո՛ր, թող ծառայես խաղաղ ու կապույտ երկնքի տակ, իսկ հակառակորդի չարության և անհեռատեսության դեպքում՝ խոսենք միայն ձեր կատարյալ հաղթանակների և տված արժանի հարվածների վերաբերյալ:
Դուք հզոր եք ձեր կամքի ուժի, ունեցած պատմական գենի և տղամարդկային արժանապատվության շնորհիվ:
Անվերապահորեն հավատում եմ ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի խոսքին՝ մեր դիրքերն ամուր են և թշնամին կստանա իր արժանի պատասխանը, քանի որ այդ ամենն ասում է մի մարդ, ով իր կյանքը վտանգեց հանուն հայրենիքի՝ մասնակցելով արցախյան ազատամարտին՝ դառնալով օրինակ իր զինվորներին, թե 20 տարեկան երիտասարդը ինչպես կարող է կյանքի ծաղկուն ժամանակաշրջանում թողնել ապագայի հեռանկարները մի կողմ և քայլել առաջ՝ հայրենիքը պաշտպանելու թշնամուց:
Հավերժ փառք ու պատիվ զոհված զինվորականներին, որոնք, երբ համառ մարտի էին բռնվել թշնամու դեմ, մենք հանգիստ քնած էինք մեր տաք վերմակների տակ: Ձեր անուններն անմահ են, գործը՝ արժանի հավերժ փառաբանման: Շնորհավո՛ր տոնդ, հայ զինվո՛ր:
Սոնա Բախշյան. ֆեյսբուք