Լևոն Մկրտչյանին Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակելու որոշումն արդեն կայացվել է
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հժ»-ի տեղեկություններով, կրթության և գիտության նախկին նախարար, արտաքին գործերի նախկին փոխնախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանին Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակելու որոշումն արդեն կայացվել է:
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ իշխանական շրջանակներում խոսվում է, թե Վահան Հովհաննիսյանի մահից հետո որոշվել է, որ Գերմանիայի դեսպանի պոստը կրկին ՀՅԴ-ին է հանձնվելու և այդ պաշտոնում շրջանառվում է Լևոն Մկրտչյանի անունը:
Ըստ նույն աղբյուրների, Արտաքին գործերի նախարարությունն արդեն պատրաստվում է Մկրտչյանի ագրեմանն ուղարկել Գերմանիա:
Նման շտապողականությունը, ինչպես նշում են մեր աղբյուրները, պայմանավորված է Ցեղասպանության 100-րդ տարելիցով, իշխանությունները չեն ցանկանում այս ընթացքում երկար ժամանակով թափուր թողնել Հայաստանի դեսպանի պոստը Գերմանիայի նման կարևոր երկրում, որտեղ բավական մեծ ազդեցություն ունի թուրքական համայնքը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: