Հունական կործանիչը վթարի է ենթարկվել Իսպանիայի ռազմաբազայում
Իսպանական Լյանոս ռազմաբազայում վթարի է ենթարկվել հունական F-16 ինքնաթիռը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ականատեսները պնդում են,որ ինքնաթիռը թռչել է շատ ցածր և բախվել է խոտածածկին:
ТАСС-ը՝ հղում անելով Իսպանիայի պաշտպանության նախարարությանը, նշում է, որ 2 օդաչուները մահացել են, և ևս 10 մարդ վիրավորվել:
Նշվում է,որ հունական ռազմական օդանավի օդաչուները Իսպանիայում մասնակցում էին ՆԱՏՕ-ի օդաչուների ուսումնական ծրագրերին: