Բարաք Օբաման Հնդկաստանի զորահանդեսի ժամանակ դիտել է ռուսական տեխնիկան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու -Դելիի շքերթի ժամանակ, որը կազմակերպված է եղել հանրապետության օրվա համար, դիտել է ռուսական տեխինկան, այդ թվում՝ կործանիչները և տանկերը:
Ըստ լրագրողների , շքերթը սկսվել է ռազմական ինքնաթիռների թռիչքով: Հնդկաստան զենքերի մեծ մասումը բերում են Ռուսաստանից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Իսկ այնուհետև զինվորների և սև և ոսկի համազգեստավորների քայլերթից հետո Օբամային ցուցադրել են դեղնականաչավուն Т-90 ռուսական արտադրության տանկերը: Զորահանդեսի ժամանակ եղել են նաև այլ ռազմական տեխնիկա, այդ թվում ուղղաթիռներ, հակաօդային Boeing P-8 ինքնաթիռներ և բազմակի հրթիռային կայաններ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանը նախատեսել էր ցուցադրել МиГ-29К ինքնաթիռը: