ԱՄՆ ավելի քան 30 ավիահարված է հասցրել «ԻՊ»-ի դիրքերի ուղղությամբ՝ Իրաքում և Սիրիայում
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է այն մասին, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը և նրա դաշնակիցները մեկ օրվա ընթացքում «ԻՊ»-ի դրիքերի ուղղությամբ Իրաքում և Սիրիայում՝ ավելի քան 34 ավիահարված են հասցրել:
13 ավիահարվածներ հասցրվել են Իրաքում, 21-ը՝ Սիրիայում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով հրամանատարության ներկայացուցչին:
Նշվում է, որ վերջին օդային ավիահարվածի ժամանակ Իրաքում՝ «ԻՊ»-ի մի շարք օբյեկտներ, ռազմական տեխնիկա, ճամբարներ՝ Մոսուլում, Թել Աֆարում, Խադիտայում, Փալուջայում ոչնչացվել են: Սիրիայում՝ հիմնականում ապստամբների դիրքերը գտնվում են Թուրքիայի հետ սահմանին գտնվող Կոբանի քաղաքում,որտեղ նրանք ստանում են տեղաբնակ քրդերի աջակցությունը: