Ուկրաինան ՆԱՏՕ-ի գործընկերներից հավելյալ ռազմական օգնություն է խնդրել
Կիևը իր գործընկերներից լրացուցիչ ռազմական օգնություն է խնդրել,այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից,որը պայմանավորված է Ուկրաինայում իրավիճակի վատթարացմամբ: Այս մասին ասել է Իգոր Դոլգովը:
«Մենք շարունակում ենք երկկողմ հարաբերություններ ձևավորել և աշխատել տարբեր երկրների հետ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, և իրավիճակի վատթարացման հետ պայմանավորված,մենք Ուկրաինայի համար լրացուցիչ ռազմական օգնություն ենք խնդրում»,- Դոլգովի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն: Դիվանագետը նաև նշել է ,որ ՆԱՏՕ-ն որպես ռազմաքաղաքական կազմակերպություն, այս իրավիճակում Ուկրաինային չի տրամադրի մահացու զենք: