2014թ-ին աճ Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում, բացի՝ շինարարությունից
Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը, բացառությամբ շինարարության, 2014-ի հունվար-դեկտեմբերին աճ են արձանագրել` Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 3,9 տոկոս տնտեսական ակտիվության աճի պարագայում:
Ըստ տնտեսության ճյուղերի, 2014-ի տարեկան ցուցանիշները հետեւյալն են` արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 2,7 տոկոսով, գյուղատնտեսությանը` 7,2 տոկոսով, ծառայություններինը` 7,8 տոկոսով, առեւտրինը` 1,6 տոկոսով, շինարարությունն արձանագրել է 4,3 տոկոս անկում:
Դեկտեմբեր ամսին նախորդ տարվա`2013-ի դեկտեմբերի համեմատ արդյունաբերության աճը կազմել է 4,3 տոկոս, գյուղատնտեսությանը` 7,2 տոկոս, ծառայություններինը` 13,8 տոկոս, շինարարութանը` 0,2 տոկոս, առեւտրում անկումը կազմել է 13,3 տոկոս:
Ինչ վերաբերվում է նոյեմբեր ամսվա համեմատ դեկտեմբերին ցուցանիշներին, ապա արդյունաբերությունն արձանագրել է 2,7 տոկոս աճ, գյուղատնտեսությունը` 22,1 տոկոս անկում, շինարարությունը` 53,4 տոկոս աճ, առեւտուրը` 44,7 տոկոս աճ, ծառայությունները` 31,6 տոկոս աճ:
Հայկ Համբարձումյան. ֆեյսբուք