Լեհաստանում ոչ մի ուկրաինացի փախստականի կարգավիճակ չի ստացել
Անցյալ տարվա ընթացքում ոչ մի ուկրաինացի Լեհաստանում փախստականի կարգավիճակ չի ստացել: Այս մասին հայտնել է Լեհաստանի ՆԳՆ-ն: Այդ խնդրանքով Լեհաստանի իշխանություններին է դիմել Ուկրաինայի 2300 քաղաքացի, որոնց մեծամասնությունը Դոնբասից են:
2014թ-ին Լեհաստանում փախստականի կարգավիճակ է ստացել 262 օտարերկրացի, 2000 մարդ մերժվել է, 5500-ի դիմումների քննարկման հարցը փակվել է, իսկ 727-ը ժամանակավոր կացության թույլտվություն են ստացել:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: