30 զոհ և 95 վիրավոր. Մարիուպոլում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից
Ուկրաինայի ՆԳՆ-ն ներկայացրել է տվյալներ՝ կապված Մարիուպլում ընթացող մարտերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ պաշտոնական Կիևի հրապարակած տվյալների՝ զոհվել է 30 մարդ. 17 կին, 12 տղամարդ և 1 երեխա: Վիրավորների թիվը կազմում է 95. 49 կին, 37 տղամարդ և 9 երեխա: Նշվում է նաև, որ քաղաքում վնասվել է 79 օբյեկտ, որոնցից 37-ը սեփական տուն, իսկ 22-ը բազմահարկ շենքեր են եղել:
Ավելի վաղ, Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտնել էր, որ Մարիուպոլում ընթացող բախումների ժամանակ վիրավորվել է 102 մարդ: