Հնդկաստանում ձերբակալվել է 49-ամյա տղամարդ, ով փորձել է նամակ գրել Օբամային
Հնդկաստանի արևելքում ձերբակալվել է մի տղամարդ, ով փորձել է էլեկտրոնային նամակ ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով NDTV-ին և տեղական ոստիկանության տարածած հաղորդագրությանը:
Տղամարդը փորձել է էլեկտրոնային նամակն ուղարկել՝ այցելելով ինտերնետ-սրճարան: Վերջինիս տնօրենը, սակայն զանգահարել է ոստիկանություն: Ոստիկաններն անմիջապես ժամանել են ինտերնետ-սրճարան և ձերբակալել տղամարդուն:
Նշվում է, որ տղամարդը հասցրել է 2 թերթ գրել, որտեղ խնդրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային իրեն տալ $1,3 միլիորդ, որը նախատեսված կլինի Օգնության միջազգային ֆոնդի համար: Ձերբակալված անձը 49-ամյա Ինամ Ռազան էր, ով հոգեկան խնդիրներ ունի: