Պայթյունների նոր ալիք՝ Բաղդադում. կա 8 զոհ և 22 վիրավոր
Բաղդադում տեղի է ունեցել 2 պայթյուն, որի հետևանքով զոհվել է 8 և վիրավորվել 22 մարդ: Պայթյուններն ըստ ականատեսների՝ բավականին ուժգին են եղել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Ինչպես հյատնում է աղբյուրը՝ պայթյուններից մեկը որոտացել է ռեստորանային համալիրի մոտ: Ըստ նախնական վարկածի՝ զոհվել է 5 և վիրավորվել 11 մարդ:Երկրորդ պայթյունը որոտացել է Սիբաա քաղաքում, որի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 11 մարդ:
Ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռևս իր վրա չի վերցրել պայթյունների պատասխանատվությունը: