«Բոկո Հարամ»-ը գրոհել է Նիգերիայի հյուսիսում գտնվող խոշոր քաղաքներից մեկի ուղղությամբ
«Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորումը գրոհ է կազմակերպել Նիգերիայի խոշոր քաղաքներից մեկի ուղղությամբ: Այդ քաղաքը հայտնի է Մայդիգուրիա անվամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալության տարածած հաղորդագրությանը:
Նշվում է, որ գրոհը սկսվել է գիշերը: Ըստ Agence France-Presse գործակալության տվյալների՝ քաղաքում մարտեր են ընթանում:
Զվելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հանդես էր եկել հայտարարությամբ և ասել, որ պլանավորում է մոտակա ժամանակներս մեկնել Նիգերիա: