Ուկրաինայում իրավիճակը հղի է լուրջ վտանգով. Պուշկով
Ստրասբուրգ մեկնած Ռուսաստանի պատվիրակության կազմում գտնվող Պետդումայի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը կարծում է, որ Ռուսաստանին հեշտ ժամանակներ չեն սպասվում:
Այս շաբաթվա ընթացքում Կիևը կրկին վերսկսել է ռազմական գործողություններն Ուկրաինայում: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն՝ հղում անելով "Россия 24"-ին:
Պուշկովի խոսքով՝ այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանի դեմ կկիրառվեն նոր, ավելի խիստ պատժամիջոցներ, որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ: Բացի այդ, Պուշկովը չի բացառել հնարավոր սադրանքները, որոնք կարող են առավել սրել լարված իրավիճակը: Այդ սադրանքները հղի են լուրջ վտանգով: