Քաղաքացին արգելափակվել է վերելակում
Հունվարի 25-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 32/1 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից: