Գերմանիան դադարեցնում է Սաուդյան Արաբիա զենքի արտահանումը
Գերմանիան որոշում է ընդունել դադարեցնել Սաուդյան Արաբիա զենքի արտահանումը` «տարածաշրջանում ստեղծված անկայունության» պատճառով: Այս մասին գրում է Tass-ը:
Որոշումն ընդունվել է հունվարի 21-ին` Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որի անդամներ են կանցլեր Անգելա Մերկելը, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը և ևս 7 նախարար:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, պետական իշխանությունների կողմից դեռևս վերջնական փաստացի հաստատում չի եղել: