Այսօր առանց համացանցի միջազգային օրն է
Տոնական օրերի շարքում կա այնպիսի տոն, ինչպիսին Համացանցի օրն է, բայց կարիք չկա ուշադրությունից դուրս թողնել նմանատիպ և ոչ պակաս կարևոր մի տոն ևս՝ առանց համացանցի միջազգային օրը (International Internet-Free Day):
Այն համաշխարհային համացանցային հանրությունում նշվում է ամեն տարի հունվարի վերջին կիրակի օրը:
Այս տոնի գլխավոր նպատակն է գոնե մեկ օրով մարդկանց ամբողջությամբ շեղել համակարգիչներից և համաշխարհային համացանցից, որպեսզի այդ օրը ապրեն բացառապես իրական կյանքում, այլ մարդկանց հետ կենդանի շփում ունենան կամ էլ այն նվիրեն հոբբիին:
Իր պատմությունը այս տոնը սկսում է 2000-ական թվականների սկզբից: