Ռուսամետ անջատողականները Դոնբասում հարձակման են անցել. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը հայտարարել է, որ ռուսամետ անջատողականները Դոնբասում հարձակման են անցել ուժերի հարձակման գծի ողջ երկայանքով:
«Ընդհանուր առմամբ, գծի ողջ երկայնքով ռազմական գործողություններն ուղեկցվում են իրավիճակի ծայրաստիճան լրջացմամբ՝ սկսած Լուգանսկի մարզից մինչև Մարիուպոլ:
Ամենուր անօրինական զինված խմբավորումները հարձակման են անցնում»,-այս մասին իր հայտարարության մեջ ասել է Ստեփան Պոլտորակը: