Առ այսօր ՀՅԴ կուսակցության միակ թերությունը ՀՀԿ-ի հետ համագործակցելն է
Եկեք ողջունենք ՀՅԴ նոր բյուրոյի անդամներին և ցանկանանք որ նոր բյուրոն առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերի Հայաստանում իշխանափոխության գործին։ Լավ կլինի նույնիսկ, եթե նա Հայաստանում լուրջ հայտ ներկայացնի իշխանական կուսակցություն դառնալու համար։
Հայրենասեր կուսակցություն է ու հաստատ մեր երկրի համար լավ գործեր կկատարի, եթե իշխնությունը կարողանա լիովին կենտրոնացնել իր ձեռքերում։
Առ այսօր այդ կուսակցության միակ թերությունը ՀՀԿ-ի հետ համագործակցելն է եղել շատ կարևորագույն մոմենտներին, երբ այնքան մոտ ենք եղել իշխանափոխությանը։ Հարգելի ՀՅԴ-ն այդ պահերին միշտ կողմ ըլալով դեմ է դուրս եկել իշխանափոխությանը ու փրկել է ՀՀԿ-ին խայտառակ պարտությունից։
Համլետ Աբրահամյան. ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10204763450664343?ref=notif¬if_t=close_friend_activity