Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Ռուսաստանին ճնշում գործադրել ապստամբների վրա
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Ռուսաստանին ճնշում գործադրել ապստամբների վրա:
Նման հայտարարության նպատակն այն է, որ հասնեն Ուկրաինայում արյունահեղության դադարեցմանը:
«Ես բացեիբաց կոչ եմ անում Ռուսաստանին օգտագործել իր նշանակալի ազդեցությունն ապստամբների առաջնորդների վրա և կասեցնել որևէ բնույթի ռազմական, քաղաքական կամ ֆինանսական աջակցության տրամադրումը:
Դա կկանխի ողբերգական հետևանքները բոլորի համար»,-իր տարածած հայտարարության մեջ ասել է Մոգերինին: