Մարիուպոլում տեղի ունեցած իրադարձություններին Պորոշենկոն շտապ վերադարձել է Ուկրաինա
Մարիուպոլում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շտապ կերպով հայրենիք վերադառնալու որոշում է կայացրել:
«Միջազգային կոալիցիան պետք է վճռական պատասխան տա ահաբեկիչների հարձակմանը, խստացնի ճնշումը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ֆինանասավորում և համակողմանիորեն աջակցում են անջատողականներին:
Հենց այս մասին եմ ես Էր-Ռիադում և հեռախոսազրույցների ընթացքում խոսել աշխարհի խոշոր երկրների առաջնորդների հետ:
Այժմ վերադառնում եմ Ուկրաինա՝ անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ անցկացնելու, որը պետք է համակարգի այս ահավոր հանցագործության հետ կապված գործողությունները»,-այս մասին իր հայտարարության մեջ ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: