Մարիուպոլում ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
Մարիուպոլում ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Դոնեցկի մարզում Ուկրաինայի ՆԳ վարչության պետին:
«Արդեն 20 զոհ է հայտնաբերվել, այս թիվն աճում է»,-ասել է Դոնեցկի մարզում Ուկրաինայի ՆԳ վարչության պետը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է Մարիուպոլում ռմբակոծությունների հետևանքով 16 զոհ մասին:
Հիշեցնենք, որ Մարիուպոլի արևելյան ծայրամասը ռմբակոծվել է «Գրադ» կայանքից: