Այսօրվա միայն ցերեկային կորուստների քանակից ելնելով՝ իսկը ժամանակն է, որ Ադրբեջանում արգելափակեն ինտերնետը. Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում ենք ադրբեջանական բանակի այսօրվա միայն ցերեկային կորուստների քանակից ելնելով իսկը ժամանակն է, որ նրանք ինտերնետը արգելափակեն»: Հետգրության մեջ Արծրուն Հովհաննիսյանն ավելացրել է, որ իր այս խոսքերն ուղղված են միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը: