Դիվերսիա՝ Տավուշի մարզում. հակառակորդի ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է
ՀՀ ՊՆ մամուլի խոսանակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր ժամը 12:00 -ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել: Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերհսկում են մարտական իրավիճակը»: