Թենիսիստուհին պատրաստվում է ամուսնանալ
Այսօր՝ հունվարի 24-ին, պատրաստվում է ամուսնանալ թենիսիստուհի Մարիա Կիրիլենկոն: Թենիսիստուհին ընդգրկված է թենիսի կանանց ասոցացիայի վարկանիշային աղյուսակում:
Այս մասին Twitter-յան իր էջում գրառում է կատարել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ Եվգենի Կաֆելնիկովը: Թե ո՞վ է լինելու թենիսիստուհու ամուսինն՝ առայժմ անունը գաղտնի է պահվում:
Հարցին, թե ո՞ւմ հետ է ամուսնանում թենիսիստուհին, Եվգենին պատասխանել է, որ գիտի, սակայն չի պատրաստվում բարձրաձայնել այդ ամենի վերաբերյալ:
Նախկինում Մարիան հանդիպում էր թենիսիստ Իգոր Անդրեևի հետ, այնուհետև 2011թ-ին սկսեց հանդիպել հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի հետ: 2014թ-ի հուլիսին, սակայն, զույգը բաժանվեց: