Ռուսաֆոբիան չպետք է տարածվի Հայաստանում. սոցիոլոգ
Պերմյակովի հանցագործությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժի, դրանք պետք է զարգանան և ավելի թափանցիկ դառնան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Վերջինս խոցես մի շարք դրդապատճառներից, որոնք թույլ չեն տա որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները խաթարվեն:
«Ռուսաստանը մեծ հայկական համայնք ունի, բացի այդ, Հայաստանի փոքր և միջին բիզնեսը մեծամասամբ սնվում է Ռուսաստանից: Ուստի ռուսաֆոբիան չպետք է տարածվի Հայաստանում»,-նկատեց բանախոսըˋ հավելելով, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ մի դեպքում չեն տուժի:
«Մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք: Նման դեպքերի առաջացման պատճառները պետք է կանխատեսվեն և կանխվեն, որպեսզի մեր հարաբերությունները չտուժեն»,-եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան