Հովիկ Աբրահամյանը որտեղ է անցկացնելու ծննդյան օրը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 57 տարեկան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ի սկզբանե նախատեսված է եղել, որ Աբրահամյանն իր ծննդյան տարեդարձը նշելու է պաշտոնյաների նեղ շրջանակի հետ, կիրակի օրը:
Ենթադրվել է, որ այդ միջոցառմանը կմասնակցեն այն պաշտոնյաները, որոնց Աբրահամյանը վստահում է և համարում իր «թիմի» անդամ:
Սակայն հետագայում Հովիկ Աբրահամյանը որոշել է այդ մտքից հրաժարվել և ծննդյան օրն անցկացնել ընտանիքի անդամների շրջապատում:
Մեզ չհաջողվեց տեղեկությունը պաշտոնապես ճշտել: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչու է վարչապետը որոշել ծննդյան տարեդարձը լայն շրջապատում չնշել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: